Կարևոր իրադարձություններ

Ֆինանսների նախարարը` ներքին պարտքի աճի մասին (տեսանյութ)

13 Ապրիլ, 2017 14:00
Ֆինանսների նախարարը` ներքին պարտքի աճի մասին (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 13-ին, լրգարողների հետ զրույցում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մանրամասնեց կառավարության նիստում իր ներկայացրած նախագծերը:

«Պետք է ջանքեր գործադրենք, որ թիրախավորենք երկարաժամկետ կայուն տնտեսական աճը,- ասաց նա,- փորձը ցույց է տալիս, որ երկարաժամկետ տնտեսական աճ ունենալու համար պետք է ջանքեր գործադրենք կապիտալի շուկայի զարգացման համար: Եթե ունենանք կապիտալի զարգացած շուկա, տնտեսվարողներ, որոնք հայտնվում են կապիտալի շուկայում, ապա դա նշանակում է, որ նրանք ավելի թափանցիկ են, մրցունակ, ավելի լավ են կարողանում կարգավորել իրենց կանխիկ հոսքերը»:

Նախարարը որպես երկրորդ կարևորագույն հանգամանք առանձնացրեց պարտքի շուկան. «Այն կապիտալի շուկայի սեգմենտներից մեկն է, խորը չէ, ապա կարող է մնացած սեգմենտների զարգացման համար խոչընդոտ հանդիսանալ: Կենտրոնական բանկի հետ միասին մենք ունենք ծրագիր, որ այս նպատակին հասնենք»:

Արամյանը հավելեց՝ ավելի մեծ կարևորություն են տալիս բորսային. «Առաջնային աճուրդները, որոնք ներկայումս Կենտրոնական բանկի հարթակում են իրականացվում, տանում ենք բորսա: Այնտեղ կան որոշակի պայմաններ, որոնք խթանելու են մրցակցությունը: Եթե ունենք ավելի շատ մասնակիցներ, մրցակցային ավելի շատ հայտեր, ապա այդ պայմաններում գնանշումը՝ մեր պարտքի տոկոսներն ավելի արդյունավետ են ձևավորվում, իսկ մեր պարտքի տոկոսներն ուղենիշներ են մնացած պրոդուկտների համար»:

Ֆինանասների նախարարը միաժամանակ նկատեց, որ մեր երկրի ներքին պարտքն աճելու է, քանի որ ունենք և առաջիկա տարիներին էլ ունենալու ենք դիֆիցիտային բյուջե: Իսկ այն, թե ներքին պարտքն է ավելի լավ թե արտաքինը, այլ հավասար պայմաններում ներքին պարտքն ավելի լավ է, որովհետև քո ռեզիդենտների ձեռքում է կենտրոնացված և գումարները քո տնտեսությունից դուրս չեն հոսում»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին