Կարևոր իրադարձություններ

Եղանակը՝ Հայաստանում

12 Հոկտեմբեր, 2015 21:00
Եղանակը՝ Հայաստանում

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 13-14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 14-ի ցերեկը, 16-ի գիշերը նույնքան կնվազի:

 Երևանում`

Հոկտեմբերի 13-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ: 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին