Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ում գինու արտադրությամբ առաջատարը Իտալիան է

12 Հոկտեմբեր, 2015 19:50
ԵՄ-ում գինու արտադրությամբ առաջատարը Իտալիան է

Եվրամիությունում գինու արտադրությամբ առաջատարը Իտալիան է։ 2015 թվականին Իտալիան արտադրել է 48.8 մլն հեկտոլիտր գինի, մինչդեռ Ֆրանսիայում նույն ցուցանիշը կազմել է 46.45 մլն։ Այս մասին հայտնում է Challenges տնտեսական պարբերականը։

Համաձայն Բրյուսելում կազմված նոր վարկանիշի՝ երրորդ հորիզոնականում Իսպանիան է՝ 36.3 մլն հեկտոլիտր գինու արտադրությամբ։ Առաջատարների եռյակին հաջորդում են Գերմանիան և Պորտուգալիան։

Ֆրանսիան և Իտալիան ամեն տարի մրցում են միմյանց հետ վարկանիշի առաջին հորիզոնականի համար։ Այս տարի այդ վեճը լուծել է եղանակային պայմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին