Կարևոր իրադարձություններ

Ենթադրել, որ արցախցիները կարող են հետ կանգնել իրենց երկրում իրենց օրենքներով ապրելու իրավունքից, ուղղակի անհավանական է». Վիգեն Սարգսյան (տեսանյութ)

30 Մարտ, 2017 12:47
Ենթադրել, որ արցախցիները կարող են հետ կանգնել իրենց երկրում իրենց օրենքներով ապրելու իրավունքից, ուղղակի անհավանական է». Վիգեն Սարգսյան (տեսանյութ)

Ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փորձերը ժամանակ առ ժամանակ ձախողվում են Ադրբեջանի կողմից, որը չի ձգտում լուծում գտնել, այլ ձգձգում է Արցախի հակամարտության կարգավորումը՝ մշտապես ավելացնելով սպառազինությունը և տարածելով հակահայկական քաղաքականություն: Ատելության նման մթնոլորտում սեփական ժողովրդին պատրաստել Արցախի վերաբերյալ փոխզիջումային լուծման անհնար է: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Ցանկանում ենք հուսալ, որ Բաքվում գիտակցում են, որ լարվածության աճը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի, որը կարող է քաոս ստեղծել, սակայն, միևնույն ժամանակ, չի լուծի արցախյան հակամարտությունը, քանի որ այս խնդիրը չունի ռազմական լուծում: Խնդիրը հորինված չէ, այն իրական է: Այնտեղ ապրող մարդիկ միանգամայն իրական են, և ենթադրել, որ նրանք կարող են պարզապես հետ կանգնել իրենց երկրում իրենց օրենքներով ապրելու իրավունքից, ուղղակի անհավանական է»,- նշել է Սարգսյանը:

Ավելին` տեսանյութում

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին