Ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փորձերը ժամանակ առ ժամանակ ձախողվում են Ադրբեջանի կողմից, որը չի ձգտում լուծում գտնել, այլ ձգձգում է Արցախի հակամարտության կարգավորումը՝ մշտապես ավելացնելով սպառազինությունը և տարածելով հակահայկական քաղաքականություն: Ատելության նման մթնոլորտում սեփական ժողովրդին պատրաստել Արցախի վերաբերյալ փոխզիջումային լուծման անհնար է: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Ցանկանում ենք հուսալ, որ Բաքվում գիտակցում են, որ լարվածության աճը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի, որը կարող է քաոս ստեղծել, սակայն, միևնույն ժամանակ, չի լուծի արցախյան հակամարտությունը, քանի որ այս խնդիրը չունի ռազմական լուծում: Խնդիրը հորինված չէ, այն իրական է: Այնտեղ ապրող մարդիկ միանգամայն իրական են, և ենթադրել, որ նրանք կարող են պարզապես հետ կանգնել իրենց երկրում իրենց օրենքներով ապրելու իրավունքից, ուղղակի անհավանական է»,- նշել է Սարգսյանը:
Ավելին` տեսանյութում