Կարևոր իրադարձություններ

Ավարտվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Թուրքմենստան (լուսանկարներ)

28 Մարտ, 2017 16:38
Ավարտվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Թուրքմենստան (լուսանկարներ)

Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրատ Նիյազովի դամբարան՝ հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Կառավարության ղեկավարն եղել է «Թուրքմենբաշի Ռուխի» մզկիթում, որտեղ նրան դիմավորել է Թուրքմենստանի գլխավոր մուֆթի Չարիգելդի Սերյայևը:
Վարչապետ Կարապետյանն Աշխաբադի քաղաքապետ Շամուհամմեդ Դուրդիլիևի ուղեկցությամբ այցելել է նաև Թուրքմենստանի անկախության հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել: 
Հայաստանի կառավարական պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: 

 

Լրահոս

Դիտել ավելին