Կարևոր իրադարձություններ

Բազուկի օգտակար հատկությունները

27 Մարտ, 2017 13:46
Բազուկի օգտակար հատկությունները

Ոչ մի բանջարեղեն իր օգտակարությամբ չի կարող համեմատվել բազուկի հետ։ Բազուկը եփվելուց հետո էլ չի կորցնում իր օգտակար հատկանիշները։

Բազուկի պարբերական օգտագործումը նվազեցնում է ռադիկալներն ու հանում տոքսիներն օրգանիզմից։ Բազուկն օգնում է լյարդի աշխատանքին, նպաստում սպիտակուցների յուրացմանն օրգանիզմում, այն հարուստ է C վիտամինով, որն ամրացնում է իմունիտետը։ Բազուկի կազմի մեջ է մտնում օրգանիզմի համար ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ երկաթը, որի պակասն արյան մեջ բերում է անեմիայի։

Կարմիր բազուկը պարունակում է եզակի նյութ՝ բեթաին, որն օրգանիզմի նյութափոխանակությունը լավացնող հատկություն ունի։ Բազուկի մեջ պարունակվող կալիումը և կալցիումը բարերար են ազդում սրտի աշխատանքի վրա։ 

 

Լրահոս

Դիտել ավելին