Կարևոր իրադարձություններ

Համացանցւոմ հայտնվել է Թրամփի կողմնակիցների և ընդդիմադիրների ծեծկռտուքի տեսանյութը

26 Մարտ, 2017 10:32
Համացանցւոմ հայտնվել է Թրամփի կողմնակիցների և ընդդիմադիրների ծեծկռտուքի տեսանյութը

Համացանցում հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և ընդդիմադիրների ծեծկռտուքի տեսանյութը: Այս մասին հայտնում է Los Angeles Times պարբերականը:

Բախումները տեղի են ունեցել Կալիֆոռնիա նահանգի Հանթինգթոն-Բիչ քաղաքում: Ծեծկռտուքի պաճառ է դարձել այն, որ սև դիմակով անհայտ անձը պղպեղով տարայի պարունակությունը լցրել է Թրամփին աջակցողների ակցիայի կազմակերպչի դեմքին: Դրանից հետո ծեծկռտուք է սկսվել Թրամփի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև:

Բախման հետևանքվ 2 մարդ է տուժել: Բազմությանը ցրել հաջողվել է միայն ոստիկանությանը, որը 6 մարդու է ձերբակալել, պարզվել է՝ նրանք բոլորը Թրամփի ընդդիմադիրների «ճամբարից են», նշում է պարբերականը:

 

Լրահոս

Դիտել ավելին