Կարևոր իրադարձություններ

Պենտագոնը հայտարարել է «Ալի-Քաիդայի» հայտնի գրոհայինի ոչնչացման մասին

26 Մարտ, 2017 09:31
Պենտագոնը հայտարարել է «Ալի-Քաիդայի» հայտնի գրոհայինի ոչնչացման մասին

Պենտագոնը հայտնել է Աֆղանստանում «Ալի-Քաիդայի» գրոհային Քարի Յասինի՝ ամերիկացի 2 զինվորների մահվան մեղավորի ոչնչացման մասին:

«ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ մարտի 19-ին Պակտիկա գավառում գրոհայինների դեմ ամերիկյան ռազմաօդային ուժերի ռմբակոծության հետևանքով ոչնչացվել է «Ալի-Քաիդայի» հայտնի ագահաբեկիչ Քարի Յասինը, ով պատասխանատու է տասնյակ անմեղ զոհերի, այդ թվում՝ ամերիկացի 2 զինծառայողների մահվան համար»,- ասվում է Պենտագոնի հաղորդագրության մեջ:

Պենտագոնի տեղեկությամբ՝ պակիստանցի Յասինը կապ է ունեցել 2008 թ. սեպտեմբերի 20-ին Իսլամաբադում Mariott հյուրանոցի պայթյունի հետ, որը հանգեցրել է «տասնյակ անմեղ զոհերի, այդ թվում՝ ամերիկացի զինծառայողներ Ռոդոլֆո Ռոդրիգեսի և Մեթյու Օբրայանի» մահվան:

Պենտագոնը նաև նշում է, որ նա 2009 թ. կապ է ունեցել Պակիստանի Լահոր քաղաքում Շրի-Լանկայից կրիկետի թիմի ավտոբուսի վրա հարձակման հետ, երբ զոհվել են 6 ոստիկան և 2 քաղաքացիական անձ, թիմի 6 անդամներ վնասվածքներ են ստացել:

«Յասինի մահը վկայությունն է, որ իսլամը վարկաբեկող և խաղաղ քաղաքացիներին թիրախավորող ահաբեկիչները չեն խուսափի արդարադատությունից»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին