Կարևոր իրադարձություններ

Պարզ վարժություն՝ ընդամենը 3 շաբաթում բարակ իրան ու հարթ որովայն ունենալու համար

26 Մարտ, 2017 10:10
Պարզ վարժություն՝ ընդամենը 3 շաբաթում բարակ իրան ու հարթ որովայն ունենալու համար

Բարակ իրան ու հարթ որովայն ունենալու համար շատ բան հարկավոր չէ: Գոյություն ունի մի վարժություն, որը կօգնի ընդամենը 3 շաբաթում ձեռք բերել բարակ իրան ու հարթ որովայն:

 

Այս վարժությունը շատ պարզ է, սակայն անչափ արդյունավետ և առողջարար: Այն ներսից ամրացնում է որովայնի մկանները: Սկզբնական շրջանում կարող է մի փոքր բարդ լինել, սակայն ժամանակի ընթացքում մկանները կադապտացվեն և վարժությունը կատարելն ավելի հեշտ կլինի:

 

Վարժությունը կատարելիս հարկավոր է հագնել հարմարավետ հագուստ: Ցանկալի է, որ այն լինի բնական կտորներից: Մինչ վարժությունը կատարելը հարկավոր է հասարակ մարզանք անել՝ մկանները «տաքացնելու» համար:

 

Այս վարժությունը կարելի է կատարել և՛ որպես մարզումների առանձին վարժությունը, և՛ որպես հավելում առավոտյան մարզանքին:

 

Վարժության կատարման տեխնիկան

 

1.      Նստել սուկհասանա դիրքով (յոգայի պարզ դիրք) և ուղղել մեջքը: Ոտքերը պետք է կազմեն եռանկյուն, որի կողմերը կլինեն ազդրերն ու սրունքները: Ողնաշարը վեր ձգել և լարել, ուսերը ետ տանել և բացել կրծքավանդակը: Ձեռքերը դնել ազդրերին և թուլացնել մատները:

 

2.      Շնչել և դանդաղ արտաշնչել: Մկանները պետք է թուլացած մնան:

 

3.      Որովայնն արագ շարժել նեպի ներս: Այդ ընթացքում հարկավոր է շունչը պահել և չշնչել: Որովայն այդ դիրքում պահել 10-15 վայրկյան:

 

упражнение по втягиванию живота

 

4.      Շունչ քաշել, թուլացնել որովայնի մկանները դանդաղ շնչառության միջոցով և կրկնել վարժությունը: Եթե վարժությունը կատարելը շատ դժվար է, ապա կարելի է դրա ընթացքում շատ արագ ու կարճ շունչ քաշել:

 

5.      Շնչել ու թուլացնել մկանները՝ շարունակելով դանդաղ ու հանգիստ շնչել:

 

6.      Վարժությունը հարկավոր է կրկնել օրվա ընթացքում 5 անգամ:

 

Սա որովայնի մկաններն ամրացնելու լավագույն մեթոդներից մեկն է, որը նաև օգնում է բարելավել արյան շրջանառությունը:

 

Սակայն ինչպես և ցանկացած այլ վարժություն, այս մեկը նույնպես ունի հակացուցումներ: Այն չի կարելի է կատարել ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության դեպքում և դաշտանի օրերին: Նաև հարկավոր է շատ զգույշ լինել թոքերի ախտաբանությունների, սրտանոթային հիվանդությունների և որովայնային ճողվածքի դեպքում:

 

Այս վարժությունը շատ արդյունավետ է և օգտակար: Այն ոչ միայն օգնում է ձեռք բերել հարթ որովայն ու բարակ իրան, այլև բուժիչ ազդեցություն է ունենում մարսողական և ներզատական համակարգերի վրա, ամրացնում է նյարդային ու մարսողական համակարգերը և այլն:

 

Նյութի աղբյուրը՝ takprosto.cc

 

Լրահոս

Դիտել ավելին