Կարևոր իրադարձություններ

Առավոտյան սուրճ խմելու մի քանի պատճառ

26 Մարտ, 2017 10:00
Առավոտյան սուրճ խմելու մի քանի պատճառ

Գրեթե  յուրաքանչյուր երեկո մեզանից  շատերը ստիպված են քնելուց առաջ միացնել զարթուցիչը: Իսկ առավոտյան՝ նշանակված ժամին, նորից հնչում է "տհաճ" երաժշտությունը՝ կտրելով մեզ քաղցր քնից: Հավանաբար, շատերն են անկողնուց դուրս գալիս երազում հենց այդ պահին կրկին այնտեղ վերադառնալու մասին:


Համենայն դեպս, շատերի համար առավոտյան վաղ արթնանալը  լուրջ խնդիր է: Մենք կիսափակ աչքերով գնում ենք լոգարան, լոգանք ենք ընդունում, իսկ հետո անմիջապես սուրճ ենք պատրաստում: Չէ՞որ միայն այդպես կարելի է վերադարձնել մտածելու կարողությունը:

Այսպիսով, ինչու՞, այնուամենայնիվ, առավոտն արժե սկսել սուրճով:  

Պատճառ 1
Իզրայելացի գիտնականները իրականացրել են  զարմանալի արդյունքներով մի շարք հոտազոտություններ: Համաձայն դրանց՝ սուրճը հանդիսանում է էներգիայի հիանալի աղբյուր և դրական է անդրադառնում առողջության վրա: Բնականաբար, խոսքը  սուրճի չափավոր քանակի մասին է:

Պատճառ  2
Թարմ պատրաստված սուրճը կարող է լայնացնել արյունատար անոթները, մեծացնել մկանների աշխատունակությունը, ինչպես նաև  ուժեղացնել արյան հոսքը դեպի գլխուղեղ: Այդ է պատճառը, որ գիտնականները խորհուրդ են տալիս գլխացավի ժամանակ խմել մի բաժակ սուրճ, քանզի ցավային զգացողությունները զգալիորեն թուլանում կամ բոլորովին անհետանում են:

Պատճառ 3

Հարկ է նշել, որ դառը սուրճը կարող է  զգալիորեն նվազեցնել շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը: Այդ պատճառով առավոտյան մի քանի գդալ սուրճը չի վնասի նույնիսկ երեխաներին: Չնայած  հավանականան է, որ Դուք դժվար թե կարողանաք ստիպել երեխային խմել այդ դառը հեղուկը: 


Պատճառ 4

Անկասկած, սուրճի կարևորագույն առանձնահատկություններից է նաև վերջինիս համը և բույրը: Այն հուզում է, գրգռում և առաջացնում է անկրկնելի զգացողություններ: Ի դեպ, սուրճի սիրահարները խորհուրդ են տալիս սուրճ խմելուց առաջ ըմպել մի կում սառը ջուր և հետո միայն սուրճ: Այդպիսով, սուրճի համը առավել լավ է զգացվում, իսկ խմելուց հետո ավելի երկար է պահպանվում:
 
Պատճառ 5
Իսկ որ ամենակարևորն է՝ սուրճը նվիրում է  "հավերժական երիտասարդություն": Ամբողջ  հարցը նրանում է, որ սուրճը պարունակում է հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը: Այդպիսով, Դուք ամեն առավոտ ստանում եք  առույգության և գեղեցկության լիցքեր:

Հարկ է նշել, որ  առողջությանը վնաս չպատճառելու համար խորհուրդ է տրվում սուրճը խմել առանց շաքարավազի, քանի որ սուրճի մեջ առկա շաքարն անմիջապես անցնում է արյան մեջ:


Աղբյուրը՝ Doctors.am

 

Լրահոս

Դիտել ավելին