Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևանի Մաշտոցի պողոտայում. կա տուժած

26 Մարտ, 2017 09:11
Ավտովթար Երևանի Մաշտոցի պողոտայում. կա տուժած

Մարտի 25-ին, ժամը 22:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի թիվ 2ա շենքի մոտակայքում բախվել են Mercedes C200 մակնիշի 10 SO 007 (վարորդ` 1999 թ. ծնված Ռ. Ս.) և Wolksvagen Golf մակնիշի 35 AF 439 (վարորդ՝ Հ. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:


Փրկարարները Mercedes C200 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռ. Ս.-ին և ուղևոր՝ 1999 թ. ծնված Ա. Թ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Արմենիա ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

 

Փրկարարները հոսանքազրկել են Wolksvagen Golf մակնիշի ավտոմեքենան:

 

Լրահոս

Դիտել ավելին