Կարևոր իրադարձություններ

Անհայտ անձը կրակ է բացել Լաս Վեգասի կենտրոնում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր

26 Մարտ, 2017 09:20
Անհայտ անձը կրակ է բացել Լաս Վեգասի կենտրոնում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Անհայտ զինված անձինք կրակ են ԱՄՆ Լաս Վեգասի կենտրոնի հյուրանոցներից մեկի մոտ, այնուհետև հանձնվել ոստիկանությանը: Ինչպես հայտնում է CNN հեռուստաալիքը՝ մեկ մարդ զոհվել է, մյուսը վիրավորվել

Դեպքը տեղի է ունեցել հայտնի Cosmopolitan հյուրանոցի մոտակայքում: Ոստիկանությունը ժամանակավորապես փակել է կենտրոնական զբոսայգու տարածքը

Երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից մեկը մահացել է:

Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ միջադեպն է, որ տեղի է ունեցել վերջերս Լաս Վեգասում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կրակոցներ են հնչել հայտնի Բելաջիո հյուրանոցի մոտ: Սակայն տեղի ոստիկանությունն ասում է, որ երկու միջադեպերը կապված չեն միմյանց:

 

Լրահոս

Դիտել ավելին