Կարևոր իրադարձություններ

Այրվել է վագոն-տնակ

26 Մարտ, 2017 09:08
Այրվել է վագոն-տնակ

Մարտի 25-ին, ժամը 23:27-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Փամբակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում գտնվող տնակն այրվում է:

Դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է վագոն-տնակը (մոտ 18 քմ) և ներսի գույքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:10-ին, մարվել՝ 00:45-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին