Կարևոր իրադարձություններ

«Մենք իրատեսական ենք և հստակ գիտենք՝ մեր երկիրն ուր ենք տանում». Տարոն Մարգարյան (տեսանյութ)

25 Մարտ, 2017 21:58
«Մենք իրատեսական ենք և հստակ գիտենք՝ մեր երկիրն ուր ենք տանում». Տարոն Մարգարյան (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 25-ին, ՀՀԿ ցուցակի երկրորդ համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպեց Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ: Նա վստահեցրեց, որ Հանրապետականը ոչ թե ականջի համար հաճելի խոստումներ է ներկայացնում, այլ իրատեսական ծրագիր: «Ծրագրում կատարված աշխատանքներն են և դրված են այն հիմքերը, որոնք ապագայում մենք բոլորս միասին պետք է տեսնենք: Այն հստակ գործողություններն են, որոնք այս փորձառու թիմն այսօր իրականացնում է: Կարող էինք այնպիսի ծրագիր ներկայացնել, որ մեր քաղաքացիների համար հաճելի հնչեր, բայց մենք ավելի իրատեսական ենք և հստակ գիտենք՝ մեր երկիրն ու ենք տանում»,-ասաց Մարգարյանը: Նա բնակչությանը կոչ արեց քվեարկել ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների օգտին:

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին