Կարևոր իրադարձություններ

Ռեալն Իսկոյին նոր պայմանագիր է առաջարկում

25 Մարտ, 2017 21:39
Ռեալն Իսկոյին նոր պայմանագիր է առաջարկում

Մադրիդի «Ռեալը» մտադիր է երկարաձգել թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Իսկոյի պայմանագրի ժամկետը,- տեղեկացնում է Marca-ն:

Ըստ աղբյուրի` «արքայական ակումբը» 24-ամյա կիսապաշտպանին առաջարկել է 6-ամյա պայմանագիր: Նոր պայմանագրով` իսպանացու տարեկան աշխատավարձը «Ռեալում» կբարձրանա 6 մլն եվրոյով: 

Հավելենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ լրանում է 2018 թվականին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսկոյի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»:

 

Լրահոս

Դիտել ավելին