Կարևոր իրադարձություններ

Օգնում են փրկարարները

25 Մարտ, 2017 21:06
Օգնում են փրկարարները

Մարտի 25-ին, ժամը 17:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի թիվ 144/3 շենքի բնակարաններից մեկում քաղաքացին (հոգեպես անհավասարակշիռ) փակվել է և կոտրում է գույքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. պարզվել է, որ 1987 թ. ծնված Ս. Հ.-ը փակվել է լոգարանում:

Փրկարարները բացել են լոգարանի դուռը. Ս. Հ.-ը տեղափոխվել է Նորք հոգեբուժական կենտրոն:

***

Մարտի 25-ին, ժամը 13:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն ավտոմեքենայից 3-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները 1937 թ. ծնված Լ. Ն.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Մարտի 25-ին, ժամը 10:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի քաղաքացուն անկողնուց բարձրացնելու և հյուրասենյակ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները 1946 թ. ծնված Է. Ժ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

 

Լրահոս

Դիտել ավելին