Կարևոր իրադարձություններ

«Ո՛չ փող ունեմ, ո՛չ բիզնես, որտեղից բաժանեմ». Սամվել Ալեքսանյան (տեսանյութ)

25 Մարտ, 2017 20:56
«Ո՛չ փող ունեմ, ո՛չ բիզնես, որտեղից բաժանեմ». Սամվել Ալեքսանյան (տեսանյութ)

«Նման բաներ չկա»,- այսպես արձագանքեց Մալաթիա-Սեբաստիայում ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը, լրագրողների դիտարկմանը՝ կապված ձայնագրությունների հետ, որոնցում մի շարք դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ խոսում են Հանրապետականի թեկնածուների համար իրականացվող ցուցակագրման մասին: Ալեքսանյանը նշեց, որ իր համար տնօրենները չեն աշխատում, իսկ հարցին, թե ովքեր են աշխատաում, պատասխանեց. «Ժողովուրդը, այ էս մարդիկ, մեր ընկերները, թաղի բնակիչները»: Նա հերքեց լուրերն այն մասին, թե իրեն պատկանող ալյուրի գործարանի աշխատողներին տեղափոխում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, որ նրանք քվեարկեն իր օգտին: Նա ասաց, որ կաշառք ևս չի բաժանում. «Ես ո՛չ փող ունեմ, ո՛չ բիզնես, որտեղից բաժանեմ»,- ասաց Ալեքսանյանը:

 

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին