Կարևոր իրադարձություններ

Տոնի Կրոս. Չինաստանն ու ԱՄՆ-ի տարբերակներն ինձ համար չեն

25 Մարտ, 2017 20:42
Տոնի Կրոս. Չինաստանն ու ԱՄՆ-ի տարբերակներն ինձ համար չեն

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի` Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպման մասին և նշել, որ դժվար թե օրերից մի օր տեղափոխվի Չինաստան կամ ԱՄՆ:

«Եթե դու ցանկանում ես նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, ապա վաղ թե ուշ պետք է ուժերդ չափես «Բարսելոնայի» կամ «Բավարիայի» հետ և հաղթես նրանց: Ես միշտ վայելել եմ այդ հանդիպումները, ինձ դուր է գալիս խաղալ նրանց դեմ:

Անչելոտին դասվում է այն մարզիչների շարքին, որոնք շատ են խոսում իրենց տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների հետ: Նրա հետ ջերմ հարաբերություններ են ստեղծվում: Բոլորս էլ ցավով ենք ճանապարհել նրան «Ռեալից»: 

Ցանկանում եմ ևս մի քանի տարի հանդես գալ բարձր մակարդակով: Չինաստանի և ԱՄՆ-ի տարբերակներն ինձ համար չեն»,- գերմանացի կիսապաշտպանի խոսքն է մեջբերում AS-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին