Կարևոր իրադարձություններ

Հայաստանում 43.9%-ով ավելացել են ՋԷԿ-երի արտադրության ծավալները

25 Մարտ, 2017 20:22
Հայաստանում 43.9%-ով ավելացել են ՋԷԿ-երի արտադրության ծավալները

2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 775.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.6%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ԱՎԾ-ի՝ հունվար-փետրվարին ՋԷԿ-երի արտադրության ծավալներն ավելացել են 43.9%-ով և կազմել 353.1 մլն կՎտ ժամ:

Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ նվազել են 9.1%-ով՝ կազմելով 140.7 մլն կՎտ ժամ։

Նշված ժամանակահատվածում Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 281.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.3%-ով:

ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ այլ աղբյուրների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կրճատվել է 25%-ով և կազմել 0.3մլն կՎտ ժամ, իսկ ջերմային էներգիայի արտադրությունն աճել է 10.6%-ով՝ կազմելով 31.2 հազար հեգաջոուլ:

 

Լրահոս

Դիտել ավելին