Կարևոր իրադարձություններ

Ղազախստանի հավաքականի ավագ. Ուզում ենք հաղթել հայերին

25 Մարտ, 2017 20:15
Ղազախստանի հավաքականի ավագ. Ուզում ենք հաղթել հայերին

Ղազախստանի հավաքականի ավագ Բաուիրժան Իսլամխանը մասնակցեց Հայաստան-Ղազախստան հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսին.

«Մեզ վաղը բարդ խաղ է սպասվում, բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են: Ինչպես մարզիչն ասել է, մենք պետք է ամեն խաղում դաշտ դուրս գանք և ցույց տանք մեր բոլոր հնարավորությունները: Վաղը ցույց կտա, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները»:

Մի քանի անգամ այստեղ խաղացել եմ, առաջին անգամը չէ:

Կիպրոսում կրած պարտությունից հետո ամբողջովին վերականգնվել ենք, մի քանի օր է անցել: Իհարկե ցավալի էր պարտությունը, բայց հիմա մենք պատրաստ ենք և կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա: Ցանկանում ենք հաղթել վաղը և ուրախացնել մեր երկրպագուներին: Կփորձենք կատարել այն, ինչ մեզանից պահանջվում է»,- ասաց ֆուտբոլիստը:

 

Լրահոս

Դիտել ավելին