Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապը հաց է կիսել բանտարկյալների հետ Միլանում

25 Մարտ, 2017 20:03
Հռոմի պապը հաց է կիսել բանտարկյալների հետ Միլանում

TASS-ը հայտնում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Միլան կատարած իր առաջին հովվապետական այցի ժամանակ այցելել է Սան Վիտորե քաղաքային բանտ: Պատմության մեջ առաջին անգամ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը մասնակցել է բանտարկյալների ընդհանուր ընթրիքին:

Ասվում է, որ բանտի ավելի քան հարյուր կալանավոր հաց են կիսել Հռոմի պապի հետ: Հարցին, թե ինչ ինքը կնախընտրեր, Ֆրանցիսկոսը պատասխանել է. «Նույնը, ինչ բոլորը»:

Պապը զրուցել է կալանավորների հետ, այցելել է մի քանի բանտախուց և բանտում անց է կացրել կարճաժամկետ, ետճաշյա հանգիստ:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին