Կարևոր իրադարձություններ

Ալեքսանդր Բորոդյուկ. Կա օրենք. հաղթում է ուժեղագույնը

25 Մարտ, 2017 19:22
Ալեքսանդր Բորոդյուկ. Կա օրենք. հաղթում է ուժեղագույնը

ԱԱ-2018-ի ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպման նախօրեին կայացավ հյուրերի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկի մամուլի ասուլիսը:

 - Հարցազրույցներից մեկում ասել եք, որ Կիպրոսի և Հայաստանի հավաքականները նման են. ինչո՞վ են նման: Կիպրոսից կրած պարտությունը ահազա՞նգ է:

 - Նկատի ունեմ տեխնիկական հարցը: Սովետական տարիներից այստեղի ֆուտբոլիստներն առանձնացել են տեխնիկական լավ պատրաստվածությամբ: Կիպրոսի դեմ առաջին խաղակեսը վատ չանցկացրինք, սակայն հետո լավ չդասավորվեց: Այդ հանդիպումն անցյալում է, մենք վերլուծել ենք սխալները, այս խաղում դրանք չենք անի:

 - Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ անհատական հսկողություն լինելո՞ւ է:

 - Ֆուտբոլի պատմությունը հուշում է, որ խաղում են 11 ֆուտբոլիստներով, սա թիմային խաղ է: Բոլոր թիմերում կան առաջատարներ, ինչպես Հենրիխ Մխիթարյանն է: 

 - Թիմն ի՞նչ պլանով է խաղալու:

 - Ֆուտբոլում կա մեկ պլան՝ հաղթել: Տակտիկական հարցերը քննարկվում են ներքին խոհանոցում:

 - Հայ մարզիչները կարողացան հետևել Կիպրոսի հետ Ձեր խաղին, բայց Հայաստանը ստուգողական խաղ չի անցկացրել. ի՞նչ եք սպասում մեր ընտրանուց:

 - Ամեն ինչ պարզ կլինի վաղը, չգիտեմ ինչ սպասել: Նման խաղերում ամեն ինչ կարևոր է, վարպետությունը, նաև անհատական: Կարծում եմ՝ երկրպագուները լավ խաղ կդիտեն. կա օրենք, որ հաղթում է ուժեղագույնը:

 - Դուք փայլուն ֆուտբոլիստ եք եղել, այժմ հավաքականում կա՞ Ձեր նման խաղացող:

 - Իմ կարիերան անցյալում է, դժվար է ասել: Կան տաղանդավոր ֆուտբոլիստներ, ովքեր պոտենցիալը կիրառելու են, բնավորություն են ցույց տալու: Սկզբունքն այնպիսին է, որ հավաքականում պետք է խաղան նվիրվածները:

 

Լրահոս

Դիտել ավելին