Կարևոր իրադարձություններ

Մ17. Թուրքիան 6 անպատասխան գնդակ ուղարկեց Հայաստանի դարպասը

25 Մարտ, 2017 18:32
Մ17. Թուրքիան 6 անպատասխան գնդակ ուղարկեց Հայաստանի դարպասը

Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ-ռաունդի երկրորդ խաղում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մրցեց Թուրքիայի Մ17 տարեկանների հավաքականի հետ և պարտվեց 6:0 հաշվով:

Այս հանդիպումից հետո խմբային աղյուսակն ունի հետևյալ տեսքը: Գերմանիան և Թուրքիան 6-ական միավոր ունեն և բաժանում են առաջին տեղը: 

Ֆինլանդիան և Հայաստանն առանց միավորի եզրափակում են աղյուսակը: 

Հիշեցնենք, որ էլիտ ռաունդի առաջին տուրում Արտակ Օսեյանի գլխավորած թիմը 1:10 հաշվով պարտվել էր Գերմանիայի հավաքականին:

Հավելենք, որ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 28-ին, իսկ մրցակիցը կլինի Ֆինլանդիայի ընտրանին:

 

Լրահոս

Դիտել ավելին