Կարևոր իրադարձություններ

Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրից օգտվելու համար շահառուները կարող են դիմել

25 Մարտ, 2017 17:17
Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրից օգտվելու համար շահառուները կարող են դիմել

Այսօր «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ում կկազմակերպվել էրդասընթացԳյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների և ՓՄՁ ԶԱԿմարզայինմասնաճյուղերիաշխատակիցների համար`ՀայաստանիՀանրապետությունումգյուղատնտեսականտեխնիկայի ֆինանսականվարձակալությանլիզինգիպետականաջակցությանծրագրին դիմելու պայմանները ներկայացնելու նպատակով:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ -ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը:

«Որպեսզի ծրագրի շահառուներին զերծ պահենք ավելորդ քաշքշուկներից և ծախսերից, նախատեսվել է հայտերի հավաքագրումներն իրականացնել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնների մասնաճյուղերի և գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների միջոցով, որոնք ներկայացված են բոլոր մարզերում: Այսօրվա միջոցառումը նպատակ ունի Ձեզ ներկայացնել ծրագրի մանրամասները և ընթացակարգային հարցերը, որպեսզի Դուք տեղերում իրազեկեք գյուղացիներին, պատշաճ խորհրդատվություն տրամադրեք, գործընթացը սահուն կազմակերպվի, և ծրագիրն առավելագույնս հաջող ընթանա»,_ նշել է Ռոբերտ Մակարյանը:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը հավելել է, որ ծրագրի վերաբերյալ շահառուները կարող են տեղեկություններ ստանալ նաև նախարարության կայքէջից, ԳԱՄԿ-երի կողմից հրատարակվող թերթերից և համայնքապետարաններից:

Ռոբերտ Մակարյանի խոսքով` արդեն իսկ առկա է դիմումների մեծ հոսք և հետաքրքրություն: Գյուղտեխնիկան տրամադրվում է 9 % տոկոսադրույքով, որից 7 տոկոսային կետը սուբսիդավորվում է պետության կողմից, արդյունքում` շահառուները հնարավորություն ունեն տեխնիկան ձեռք բերել 2 % լիզինգային տոկոսադրույքով` առանց լրացուցիչ որևէ վճարի:

«Մենք ծրագրիրը մեկնարկել ենք մեր գործընկեր «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի հետ, որն աշխատում է «Սպեցմաշ» ընկերության հետ, սակայն շուկան բաց է բոլոր ֆինանսական կազմակերպությունների և մատակարարների համար, որոնք ցանկություն կհայտնեն միանալու ծրագրին և աշխատելու նախատեսված պայմաններով»,- հավելել է Ռոբերտ Մակարյանը:

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ -ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանն իր հերթին նշել է, որ գործընթացն օպերատիվ կազմակերպելու համար ներգրավվել են ԳԱՄԿ-երն ու ՓՄՁ ԶԱԿ մարզային մասնաճյուղերը` ընդգծելով, որ սա ընդհանուր աշխատանք է և ակնկալում է սերտ համագործակցություն: Արթուր Բադալյանը կոչ է արել միջոցառման մասնակիցներին ակտիվորեն տեղերում իրազեկման աշխատանքներ իրականացնել, որպեսզի պոտենցիալ շահառուները տեղյակ լինեն ծրագրի մասին, ինչպես նաև տեղեկատվությունն առավելագույնս ճշգրիտ ներկայացնել, որպեսզի վարկունակ հայտատուներ ներգրավվեն ծրագրում և հետագայում վերադարձելիության խնդիրներ չառաջանան:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Լրահոս

Դիտել ավելին