Կարևոր իրադարձություններ

Մյունխենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբ են հայտնաբերել. շուրջ 4500 բնակչի տարհանել են

25 Մարտ, 2017 17:11
Մյունխենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբ են հայտնաբերել.  շուրջ 4500 բնակչի տարհանել են

Գերմանիայի Մյունխեն քաղաքի իշխանությունները շուրջ 4500 բնակչի տարհանել են այն բանից հետո, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբ են հայտնաբերել: Այս մասին գրում է Sueddeutsche Zeitung թերթը:

Ռումբը գտել են Բավարիայի հյուսիսում կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ: Այն կշռում է մոտ 250 կիլոգրամ:

Տեղեկության մեջ նշվում է, որ ժամանել են նաև հատուկ ծառայությունները՝ այն վնասազերծելու համար: Ռումբի գտնվելու վայրից շուրջ 500 մետրի վրա գտնվող բոլոր բնակիչները տարհանվել են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին