Կարևոր իրադարձություններ

Անասելի մեծ է Վլադիմիր Բարխուդարյանի գիտական գործունեության նշանակությունը. Գագիկ Ծառուկյան

25 Մարտ, 2017 17:05
Անասելի մեծ է Վլադիմիր Բարխուդարյանի գիտական գործունեության նշանակությունը. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը Վլադիմիր Բարխուդարյանի մահվան կապակցությամբ

Խոր ցավ ապրեցի` տեղեկանալով ականավոր պատմաբան Վլադիմիր Բարխուդարյանի մահվան մասին: Անասելի մեծ է Վլադիմիր Բարխուդարյանի գիտական գործունեության նշանակությունը, որը հիմնականում ընթացել է հայկական գաղթավայրերի, պատմագիտության և հայռուսական հարաբերությունների հիմնահարցերի մշակման ուղղությամբ: Բարխուդարյանը նաև լուրջ ներդրում է ունեցել անկախություն ձեռք բերելուց հետո դպրոցներում պատմության դասագրքերի ստեղծման գործում: Կորստի այս ծանր պահին Վլադիմիր Բարխուդարյանի ընտանիքին ու հարազատներին եմ հղում իմ անկեղծ ցավակցությունն ու մխիթարանքի խոսքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին