ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության դպրոցի պատվիրակությանը, որի անդամներն էին դպրոցի թվով 4 դասախոսներ և 68 ուսանողներ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարար Վարդան Արամյանը, ով նույնպես հանդիսանում է Ֆլետչերի դպրոցի շրջանավարտ, հաճույքով պատասխանել է աշխարհի լավագույն դպրոցներից մեկի սաների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի` ԵԱՏՄ-ի շրջանակում տնտեսական հնարավորություններին և ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարին:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետները, ովքեր ևս ունեցել են հնարավորություն ուսանել հեղինակավոր այս բուհում՝ կատարելագործելով իրենց մասնագիտական կարողությունները: