Կարևոր իրադարձություններ

ԵՄ գագաթնաժողովն Իտալիայում ընթանում է անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո

25 Մարտ, 2017 16:39
ԵՄ գագաթնաժողովն Իտալիայում ընթանում է անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո

Հռոմի համաձայնագրի 60-ամյա հոբելյանին նվիրված ԵՄ անդամ 27 պետությունների գագաթնաժողովն Իտալիայի մայրաքաղաքում մեկնարկել է անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո: ՏԱՍՍ­ գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի իշխանությունները նախազգուշանում են հնարավոր անկարգություններից, որոնք կարող են տեղի ունենալ միասնական Եվրոպայի կողմնակիցների ու ընդդիմադիրների կողմից կազմակերպվելիք ցույցերի ժամանակ:

ԵՄ առաջնորդները հանդիպումն անցկացնում են Palazzo dei Conservatori պալատում: Գագաթնաժողովի պաշտոնական մասի ավարտին ակնկալվում է ստորագրել պատմական հռչակագիր, որով հստակեցվելու են ԵՄ ապագա զարգացման հիմնական ուղղությունները:

Նշենք, որ հանդիպմանը Մեծ Բրիտանիան չի մասնակցի` կապված Brexit-ի հետ: 

 

Լրահոս

Դիտել ավելին