Կարևոր իրադարձություններ

Բավարար ապացույցներ չկան Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման գործում գյուլենականների մասնակցության վերաբերյալ. զեկույց

25 Մարտ, 2017 16:27
Բավարար ապացույցներ չկան Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման գործում գյուլենականների մասնակցության վերաբերյալ. զեկույց

Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Թուրքիայի մասին զեկույց է հրապարակել , որում կա անդրադարձ նաև երկրում 2016 թվականի հուլիսի 15-­ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը: Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Զեկույցում նշված է, որ բավարար ապացույցներ չկան Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման գործում գյուլենականների մասնակցության վերաբերյալ:

Նշենք, որ ավելի վաղ այդպիսի հայտարարությամբ էր հանդես եկել Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Քալը: Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում նա հայտնել էր, որ Թուրքիան շարունակ փորձել է իրեն համոզել, որ հուլիսի 15-­ի ռազմական հեղաշրջման փորձի հետևում կանգնած է Ֆեթուլլահ Գյուլենը, սակայն դա նրան չի հաջողվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին