Կարևոր իրադարձություններ

Երթ հանուն ազատ և արդար ընտրությունների

25 Մարտ, 2017 16:21
Հեղինակ՝ Հազար ամոթ ռեժիմին
Երթ հանուն ազատ և արդար ընտրությունների

ՀՀ հարգելի քաղաքացիներ,

Իրազեկ քաղաքացիների միավորման կողմից փաստագրվեց իշխող կուսակցության ՀՀԿ-ի կողմից կրթական հաստատությունների ղեկավարների ապօրինի մեթոդներով ներգրավման միջոցով ընտրողների հավաքագրման փաստը, որի մասին երեկ ԶԼՄ-երով և սոցիալական ցանցերով բուռն քննարկումներ տեղի ունեցան: Նման գործելակերպը հանդիսանում է ընտրողների ազատ կամքի վրա աննախադեպ և համակարգված ճնշում, որը ոչ միայն Ազատ ր Արդար ընտրությունների դեմ է, այլ հանդիսանում գործող իշխանության կողմից վերարտադրման միակ գործիքը: Արդյոք պետք է հանդուրժենք քրեական գործելակերպով ՀՀԿ-ի հերթական ցինիկ ու անպատժելի վարքագիծը՝ ՈՉ : Մենք արդյոք հերթական անգամ պետք է անտարբեր մնանք մեր մարդկային արժանապատվությունը նսեմացնող հերթական վերաբերմունքին՝ՈՉ: 

Մենք ՈՉ ենք ասում ՀՀԿ-ի մասնակցությանը Ազգային Ժողովի ընտրություններին և պահանջում ենք չեղյալ հայտարարել ՀՀԿ-ի գրանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

Իշխող ՀՀԿ-ն այլևս չի կարող մասնակցություն ունենալ ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին իր հակասահմանադրական և հակաիրավական գործելակերպի պատճառով:

Բոլոր նրանք, ովքեր համամիտ են Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի կողմից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջին, կոչ ենք անում վաղը՝ 2017թ մարտի 26-ին ժամը 17:00-ին հավաքվել Երևանի Ազատության հրապարակում, «Երթ հանուն ազատ և արդար ընտրությունների» ակցիային:

Շարժվում ենք դեպի Կենտրոնական ընտրական Հանձնաժողովի մոտ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին