Կարևոր իրադարձություններ

«ԵՄ-ն դեռևս կտոնի է իր 100-ամյա հոբելյանը». Յունկեր

25 Մարտ, 2017 15:25
«ԵՄ-ն դեռևս կտոնի է իր 100-ամյա հոբելյանը». Յունկեր

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը կարծում է, որ Եվրամիությունը, չնայած իր առջև ծառացած բոլոր դժվարություններին` ներառյալ միությունից Միացյալ Թագավորության դուրս գալուն, պահպանելու է իր գոյությունը։ Այս մասին նա հայտնել է heute.de պորտալի հետ հարցազրույցի ժամանակ:

«ԵՄ-ն դեռևս կտոնի է իր 100-ամյա հոբելյանը»,- նշել է Յունկերը։

Նրա խոսքով՝ միության անդամ պետությունները կպահպանեն իրենց ազգային ինքնությունը։ «ԵՄ-ն երբեք որպես պետություն հանդես չի գա։ Մենք չենք գտնվում ազգայնացման ուղու վրա»,- հավելել է Յունկերը։

Հիշեցնենք, որ այսօր` մարտի 25-ին, Կապիտոլիումում տեղի է ունենում ԵՄ անդամ 27 պետությունների ղեկավարների հանդիպումը` նվիրված մարդկանց, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժի մասին հռոմեական համաձայնագրի 60-ամյակին:

Ծրագրվում է ընդունել քաղաքական հռչակագիր, որում Եվրամիության անդամ երկրների ղեկավարները գնահատական կտան անցած 60 տարիների ձեռքբերումներին և պատրաստակամություն կհայտնեն աշխատել հանուն ուժեղ և անվտանգ Եվրոպայի:

Նշենք, որ հանդիպմանը Մեծ Բրիտանիան չի մասնակցի` կապված Brexit-ի հետ: 

 

Լրահոս

Դիտել ավելին