Կարևոր իրադարձություններ

Գերմանիան կրկին արգելել է Թուրքիային ռազմամթերք վաճառել

25 Մարտ, 2017 14:55
Գերմանիան կրկին արգելել է Թուրքիային ռազմամթերք վաճառել

Գերմանիան կրկին արգելել է Թուրքիային ռազմամթերք վաճառել: Թուրքական «Ahaber» կայքի փոխանցմամբ՝ այս անգամ արգելվել է դեպի Թուրքիա հակատանկային համակարգերի արտահանումը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ԻՊ»-ի դեմ պայքարում «Leopard» տեսակի 10 թուրքական տանկեր լուրջ վնասներ էին կրել, ինչից հետո Թուրքիան այդ տանկերի համար պաշտպանական համակարգեր գնելու նպատակով դիմել էր գերմանական «Rheinmetall» ընկերությանը: Ընկերության տնօրեն Արմին Պապերգերը հայտնել է, որ Գերմաիայի կառավարությունը դեռևս չի հաստատել նշված համակարգերի արտահանման պայմանագրերը:

Հակատանկային համակարգերը, որոնք Թուրքիան ցանկանում է գնել, հանդիսանում են  «Rheinmetall» և «Maffei» ընկերությունների համատեղ արտադրությունը:

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին