Կարևոր իրադարձություններ

«Քաղաքականության մեջ փրկիչը քաղաքացին է». Նիկոլ Փաշինյան

25 Մարտ, 2017 14:16
«Քաղաքականության մեջ փրկիչը քաղաքացին է». Նիկոլ Փաշինյան

Այսօր` մարտի 25-ին, ԵԼՔ դաշինքի անդամները քարոզարշավ են իրականացնում Լոռիում և Տավուշում: Նրանք իրենց ելույթների ժամանակ ասացին, թե փոփոխություններ անելու համար որքան կարևոր է մեկ մարդու ջանքը, մեկ մարդու քվեն, քանի որ քաղաքականութան մեջ փրկիչը քաղաքացին է:

«Քաղաքականության մեջ փրկիչը քաղաքացին է, եթե դուք ձեր ջանքը չդրեցիք, որևէ բան չի փոխվելու: Էսօր մարդ կա՝ մտածում ա՝ մի 20-30 հազար եթե տան, տանը 5 հոգի ենք, մի 100 հազար դրամ կաշխատեմ, բայց էդ ջանքը չներդնեմ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ մինչև քաղաքացին իր ջանքը չներդնի, ոչ մի բան չի լավանա։

«Եթե առաջ ասում էին՝ մի քիչ էլ կվատանա ու վերջ, ապա հիմա անընդհատ է վատանալու, զրոյից էլ ա վատանալու: Էս ժողովրդի հայ-հայը գնացել ա, վայ-վայն ա մնացել, ինչից եք վախում»- ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին