Կարևոր իրադարձություններ

«Ինձ համար ամենահզոր բանակը Հայկական բանակն է». Սեյրան Օհանյան

25 Մարտ, 2017 13:40
Հեղինակ՝ Սեյրան Օհանյան
«Ինձ համար ամենահզոր բանակը Հայկական բանակն է». Սեյրան Օհանյան

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը շարունակում է մարզային հանդիպումները։ Նախընտրական քարոզարշավի շրջանակներում դաշինքի անդամներն այսօր այցելել են Արմավիրի մարզ։

Քարակերտի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանն ասել է․

-Ինձ համար ամենահզոր բանակը Հայկական բանակն է։ Այս երկու բառերի մեջ՝ «Հայկական բանակ», ամփոփված են հայ ժողովրդի տարիների մաքառումը, պայքարը, պատերազմի այն դաժանությունները, որոնց միջով անցել են մեր ազատամարտիկները, մեր սերնդակիցները՝ տոգորված մեր պապերի ու հայրերի սխրագործություններով, և այսօր էլ մեր որդիներն են, իրենց կուրծքը վահան դարձրած, սահմանն անառիկ պահում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին