Կարևոր իրադարձություններ

Տիգրան Մուկուչյանը՝ հրապարակված ձայնագրությունների մասին

25 Մարտ, 2017 13:20
Տիգրան Մուկուչյանը՝ հրապարակված ձայնագրությունների մասին

«Բոլոր ձայնագրությունները խնդրել ենք պարոն Իոնիսյանից, վերցրել ենք, հիմա գնում են ուսումնասիրություններ»,- այսօր` մարտի 25-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով երեկ Sut.am կայքում հրապարակված ձայանգրություններին:

Մուկուչյանն ասաց, որ բոլոր ձայնագրություններն անհրաժեշտ է լսել. յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է մեկ ինքնուրույն փաստական հանգամանք. «Կլսենք, արդյունքում՝ ինչպիսի՞ն կլինեն դիրքորոշումները, դրանց վերաբերյալ կիրազեկենք»:

Հիշեցնենք, որ երեկ Sut.am կայքը հրապարակել էր ձայնագրությունները, որոնք, փաստում էին, որ ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում և մանկապարտեզներում: Այդ ձայնագրություններում հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքները ընդգրկող թվով 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ մանրամասն են պատմում իրենց հավաքագրած ցուցակների մասին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին