Կարևոր իրադարձություններ

Երևանում «Ծառուկյան» դաշինքը զիջում է ՀՀԿ-ին. մարզերում հակառակն է. Ահարոն Ադիբեկյան

25 Մարտ, 2017 13:12
Երևանում «Ծառուկյան» դաշինքը զիջում է ՀՀԿ-ին. մարզերում հակառակն է. Ահարոն Ադիբեկյան

Այսօր` մարտի 25-ին, լրագրողների հետ հանդիպանը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ տարբեր տարածքների բնակիչներ տարբեր շահեր ունեն, ուստի` տարբեր կերպ են քվեարկելու ընտրություններում:

«Քաղաքաբնակներին հետաքրքրում են աշխատատեղերը, գյուղաբնակների համար` գյուղմթերքների իրացումը, բերքը փրկելը և այլն, և կախված քաղաքական ուժերի խոստումներից՝ իրենց ձայները բաշխում են։ Կան նաև ընդհանուր խնդիրներ՝ թոշակների, աշխատավարձերի բարձրացում։ Երևանում «Ծառուկյան» դաշինքը զիջում է ՀՀԿ-ին, որովհեև այստեղ գյուղմթերք չկա, խաղող չեն մթերում, կոնյակի արտադրությունը երևանցիների հետ կապված չէ, ու այստեղ ավելի մեծ դերակատարում ունի Կարեն Կարապետյանը։ Մարզկենտրոններում հակառակն է. բավականին մեծ կտրվածքով առաջ է «Ծառուկյան» դաշինքը, իսկ գյուղերում դինամիկ հավասարակշռություն է։ ՀՀԿ-ն լավ շանսեր ունի Տավուշում, Սյունիքում, Լոռիում։ Շանսերը հավասար են Արարատում և Արագածոտնում։ Կոտայքում կամ Արմավիրում բավական մեծ է «Ծառուկյան» դաշինքի մաքսիմալ ձայների գերակայությունը»,- ասաց Ադիբեկյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին