Կարևոր իրադարձություններ

«Նա միշտ կհիշվի որպես մեր ազգին անմնացորդ նվիրված պետական գործիչ». տեղի ունեցավ Անդրանիկ Մարգարյանի հիշատակի արարողությունը

25 Մարտ, 2017 13:05
«Նա միշտ կհիշվի  որպես մեր ազգին անմնացորդ նվիրված պետական գործիչ». տեղի ունեցավ Անդրանիկ Մարգարյանի հիշատակի արարողությունը

Այսօր՝ մարտի 25-ին, Կոմիտաս անվան պանթեոնում տեղի ունեցավ Անդրանիկ Մարգարյանի հիշատակի արարողությունը: Հիշատակի արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մի շարք քաղաքական գործիչներ, պատգամավորներ, Մարգարյանի ընկերները:

Լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Մարգարյանի ընկերներից մեկը՝ Գառնիկ Բադալյանն ասաց. «Նա միշտ կհիշվի  որպես մեր ազգին անմնացորդ նվիրված պետական գործիչ: Ընկերության մեջ նա եղել է միշտ մեր առաջնորդը, վարակում էր մեզ իր հայրենասիրությամբ: Նա դեռևս դպրոցում եղել է ակտիվ, մասնակցել Մեծ Եղեռնի 40-ամյակի հետ կապված 1965թ. շարժումներին: Որպես ՀՀ վարչապետ՝ մեծ լումա է ունեցել մեր տնտեսության մեջ: Շատ ենք ափսոսում նրա վաղաժամ մահվան կապակցությամբ: Նա դեռևս շատ մեծ անելիքներ ուներ»:

«Անդրանիկ Մարգարյանը հասարակության մեջ թողեց սեր, հարգանք և ամենակարևորը՝ հավատով լեցուն վաղվա օր: Նա դարձավ քաղաքական, պետական գործիչներից այն եզակի մարդկանցից մեկը, որն արժանացավ ժողովրդի սիրուն: Կարծում եմ՝ դա նրա ամենամեծ նվաճումն էր»,- նշեց Մարգարյանից ընկերներից Վազգեն Կարախանյանը:

Հիշեցնենք, որ Մարգարյանը 2000-2007թթ. պաշտոնավարել է որպես ՀՀ վարչապետ: 

 

Լրահոս

Դիտել ավելին