Կարևոր իրադարձություններ

Այսօր կկայանա Եվրամիության անդամ երկրների ղեկավարների հանդիպումը

25 Մարտ, 2017 12:50
Այսօր կկայանա Եվրամիության անդամ երկրների ղեկավարների հանդիպումը

Այսօր` մարտի 25-ին, Կապիտոլիումում տեղի կունենա ԵՄ անդամ 27 պետությունների ղեկավարների հանդիպումը` նվիրված մարդկանց, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժի մասին հռոմեական համաձայնագրի 60-ամյակին: Այս մասին տեղեկացնում է Интерфакс-ը:

Ծրագրվում է ընդունել քաղաքական հռչակագիր, որում Եվրամիության անդամ երկրների ղեկավարները գնահատական կտան անցած 60 տարիների ձեռքբերումներին և պատրաստակամություն կհայտնեն աշխատել հանուն ուժեղ և անվտանգ Եվրոպայի:

Նշենք, որ հանդիպմանը Մեծ Բրիտանիան չի մասնակցի` կապված Brexit-ի հետ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին