Կարևոր իրադարձություններ

«Լրջանալու մոմենտը. պետության զավթումը կործանելու համար այլընտրանքային, հանրային հեռուստառադիո է պետք»

25 Մարտ, 2017 12:33
Հեղինակ՝ Լևոն Բարսեղյան
«Լրջանալու մոմենտը. պետության զավթումը կործանելու համար այլընտրանքային, հանրային հեռուստառադիո է պետք»

Լրջանալու մոմենտը-31

Երկար տարիներ մի համոզմունք ունեմ, որ «պետության զավթումը կործանելու համար այլընտրանքային, հանրային հեռուստառադիո է պետք», բավարար չէ, բայց անհրաժեշտ պայման է, իսկական հանրային կառավարման խորհրդով։ Այդ ամբողջ ընթացքում աճում է ինտերնետ մեդիան, իմ ընկերներն ու ոլորտի փորձագետների մեծ մասը կարծում է, որ հեռուստատեսությունը հետզհետե ազդեցիկ չի լինելու, ինտերնետ մեդիան իր տարատեսակների փնջով գալու է/գալիս է/կգա փոխարինելու այդ գազանին, որ մեզ մոտ ու համանման ավտորիտար համակարգերում ռեժիմի ձեռին է։

Իսկապես, ինչպես ցույց է տալիս ժամանակը, ինտերնետ մեդիան աճում է. եւ արտադրանքն է ավելանում, եւ ուղիղ հեռարձակումների ծավալն ու որակը, եւ հասանելիությունը, սակայն հանրային գիտակցության վրա դրա թողած ազդեցությունը մնում է ավանդական հեռուստատեսությանը լրջորեն զիջող։ Ես գիտեմ, որ հազարավոր մարդիկ արդեն հեռուստացույց չեն նայում, բայց խոսքն իրենց մասին չէ, այլ այն միլիոնների որոնք ապրում եմ այդ տուփում եւ տուփով, որոնք, քրֆելով դրանցով հաղորդվող սուտը, ապրում են սերիալներում, ու գյալաջի-ժամանցներում։

«Իշխանությունը միայն սուտ, թերի եւ լայթս լուրերով ու վերլուծություններով չէ, որ գլուխ է արդուկում, այլեւ հեքիաթային, ժամանցային եւ թմրաբեր հաղորդումներով, որոնցում արհեստականն ու շողոքորթն են տիրում, ձեւականը, սուտն ու գլամուրը, ուր կեղծ իրականություն է մոգոնում, ուր ամեն ինչից զզված, մարդիկ մտնում եւ ապրում են իրենց չապրածը, դասականը կասեր՝ ապրումակցում են։ Եւ հիմա հանրային ընդհանուր գիտակցության վրա այդ կեղծ-շագալադ ժամանցն ավելի է ազդում, քան կեղծ լուր-վերլուծությունը։ Նույն վիճակն է գրեթե բոլոր թիվիներում, քողարկված գրաքննչակսն ազդեցությունը հատկապես կոշտ է հանրապետական եւ երեւանյան ծածկույյթով հեռուստաալիքների բովանդակության վրա, արդեն չկա հաս-քաղ թեմաներով ուղիղ եթեր, ռիսկ է, շատ վաղուց համարյա 20 տարի է հեռուստաեթերում չկա խմբագրական կամ լրագրողական քննադատություն իշխանությունների հասցեին։ Իսկ քանի՞ անգամ եք սերիալներում տեսել ընտրակաշառք, վարչական ռեսուրսը իշխանության օգտին չարաշահող տնօրեն, վարչության պետ կամ վարչապետ։ Չեք տեսել ու չեք տեսնի։

Քանի՞ անգամ եք հայտնի իրավապաշտպաններին ու իշխանություններին քննադատող ընդդիմադիրներին տեսել հանրայինի եթերում։ Երկրի հիմնախնդիրները մի կողմ թողած, բազմակարծություն ապահովելու իսկական գործը մի կողմ թողած, ինչքան մատից ծծած տափակ թեմա կա, մեյդան է բերում ու «քննարկում» այսպես կոչված հանրային հեռուստաընկերությունը, գրիմ ու սվաղ անելու էն պատուհանների վրա, որոնցով մարդիկ պիտի իմանային, հասկանային եւ արտահայտվեին։

Բազմակարծությունը ռիսկ է այպիսի ռեժիմների համար, դրանք բազմակարծությունից չորանում են ուղղակի։ Այս վիճակն է դեռ 1995-96-ից։ Զանվածային լսարաններով մեդիան պիտի ծառայի ավտորիտար ռեժիմի վերարտադրմանը, վերջացավ։ Ահա սրանց չգրված հայեցակարգը։ Ռոբերտ Քոչարյանը Ամալյան Գրիգորի գրասենյակի միջոցով 2002 թվին եթերազրկել տվեց Ա1+-ն ու Նոյյան Տապանը, բաց դաս արեց մյուսների համար եւ դրանից հետո ավտորիտարիզմը հեռուստառադիո ոլորտում երաշխավորվեց։

Իսկ այլընտրանքային, իսկական, հանրային արբանյակային կամ թվային, բայց յուրաքանչյուր տուն մտնող հեռուստատեսությունը ոչ միայն թանկ հաճույք է, այլեւ տեխնիկապես բարդ իրագործելի, իսկ այդ բարդությունների համար նորից պարտական են այս ռեժիմին։ Այսպես է, մեր՝ ամենայն հայոց հանրային կոչվող հեռուստաընկերության եթերում չեք տեսնելու բաց, բազմաբեւեռ եւ ուղիղ բանավեճ լվիցա կտրած մազերով սերժապահապան տնօրենների, նրանց քննադատողների, կողմնակալ ու անկոմնակալ իրավաբանների ու փորձագետների միջեւ։ Ու երբ մտաբերում եք, որ այդ հեռուստաընկերությունը նույնպես մեր գրպանից է ֆինանսավորվում, մարդա տարեկան մոտ 1500 դրամ, հասկանում եք, որ սրա կառավարիչները չեն տարբերվում տխրահռչակ տնօրեններից։

 

Լրահոս

Դիտել ավելին