Կարևոր իրադարձություններ

Հայաստանում կանցկացվի «Մոլորակի ժամ 2017»-ը. մեկ ժամով կանջատվեն լույսերը

25 Մարտ, 2017 12:43
Հայաստանում կանցկացվի «Մոլորակի ժամ 2017»-ը. մեկ ժամով կանջատվեն լույսերը

Հայաստանն այս տարի 9-րդ անգամ նշելու է «Մոլորակի ժամ» բնապահպանական միջոցառումը: Այս համաշխարհային արշավով էլ մեկնարկում է «Մաքուր Հայաստան» նախաձեռնությունը, որը նպատակ ունի անցկացնել աղբի մաքրման համազգային արշավ:

«Մոլորակի ժամ» արշավը մեկնարկել է 2007 թվականին՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ մեկ ժամով անջատել էին լույսերը հանուն մոլորակի բնապահպանական խնդիրների բարձրաձայնման և կլիմայի փոփոխության կանխման:

Հայաստանում «Մոլորակի ժամ 2017»-ը կանցկացվի մարտի 25-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը: Մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի և հանրապետության մի շարք այլ քաղաքների շենքերի և խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների արտաքին լուսավորությունն ու փողոցային լուսավորությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին