Կարևոր իրադարձություններ

Տրանսֆերտների ներհոսքը վերականգնման նշաններ է տալիս. «168 ժամ»

25 Մարտ, 2017 11:16
Տրանսֆերտների ներհոսքը վերականգնման նշաններ է տալիս. «168 ժամ»

«2 տարվա անկումային շրջանից հետո բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները (կամ ինչպես ընդունված է ասել՝ տրանսֆերտները) կարծես թե վերականգնման նշաններ են ցույց տալիսԱյսպես, ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով 2017 թվականին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան Են փոխանցել 84 մլն 328 հազար դոլար նախորդ տարվա հունվարի 62 մլն 516 հազար դոլարի դիմաց։


Այսինքն, փոխանցումների ներհոսքն աճել է 21.8 մլն դոլարով կամ շուրջ 35%-ով։
Հիշեցնենք, որ դրամական փոխանցումների ներհոսքը սկսեց նվազել 2014 թվականի վերջից և շարունակվեց 2015, 2016 թվականներին։ Նվազումը պայմանավորված էր նախևառաջ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներով, նավթի գների անկմամբ և ռուբլու կտրուկ արժեզրկմամբ։ ՌԴ տնտեսական դժվարությունների պատճառով այդ երկրում աշխատող մեր հայրենակիցները ոչ միայն ավելի քիչ գումար էին ուղարկում Հայաստան, այլև նրանց ուղարկած փողը (հիմնականում ռուբլիով) արժեզրկվել էր դոլարային տեսքով ավելի քիչ էր»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին