Կարևոր իրադարձություններ

Սենթ Լուիսում անհայտ անձիք կրակ են բացել փողոցում կանգնած մարդկանց վրա. 15-ամյա պատանի է մահացել (տեսանյութ)

25 Մարտ, 2017 11:12
Սենթ Լուիսում անհայտ անձիք կրակ են բացել փողոցում կանգնած մարդկանց վրա. 15-ամյա պատանի է մահացել (տեսանյութ)

ԱՄՆ Միսսուրի Նահանգի Սենթ-Լուիս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել` 7 մարդ։ Այս մասին տեղեկացնում է KMOV հեռուստաալիքը՝ ոստիկանությանը հղումով:

Ըստ տեղեկության` անծանոթների մի խումբ մոտեցել է փողոցում հավաքված մարդկանց և կրակ արձակել նրանց ուղղությամբ։ 15-ամյա մի դեռահաս տեղում մահացել է։ Բացի այդ, վիրավորվել է 8-ամյա երեխա, ով այժմ գտնվում է ծանր վիճակում։ Մնացած 6 վիրավորները 17-40 տարեկան են։

Նախնական տվյալներով՝ կրակը արձակել է 3 անձ։ Ոստիկանական ուժերը փնտրում են հանցագործներին և փորձում պարզել պատահարի պատճառները։
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին