Կարևոր իրադարձություններ

Հովիկ Աբրահամյանը տապալում է Ալիկ Սարգսյանի քարոզարշավը. նախկին ոստիկանապետն արձագանքել է` որևէ մեկը թող իրեն իրավունք չվերապահի «քյոխվի» դեր ստանձնի. «Հրապարակ»

25 Մարտ, 2017 10:05
Հովիկ Աբրահամյանը տապալում է Ալիկ Սարգսյանի քարոզարշավը. նախկին ոստիկանապետն արձագանքել է` որևէ մեկը թող իրեն իրավունք չվերապահի «քյոխվի» դեր ստանձնի.  «Հրապարակ»

Հովիկ Աբրահամյանի ազդեցության տակ գտնվող մի շարք համայնքապետեր կազմակերպված տապալում են Արարատի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի քարոզարշավը:

«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ օրերս Ալիկ Սերգեյիչին Մրգավետ համայնքում ոչ մեկը չի դիմավորել, թեպետ նախապես իրազեկել են գյուղին հանդիպման մասին, բայց գյուղապետ Լեւիկ Աբրահամյանի ջանքերով մրգավետցիները միասնական բոյկոտ են կազմակերպել:

Նման տապալված այցեր են եղել այլ համայնքներում եւս:

Ալիկ Սարգսյանը լուրը հաստատել է  «Հրապարակ»-ի լրագրողի հետ զրույցում. «Բայց ես չեմ համարում, թե քարոզարշավը տապալում են: Մի 2-3 գյուղ էլ էդպես կլինի, նորմալ է: Ամեն դեպքում, ես դա չեմ վերագրում ժողովրդին: Էդ էլ կյանքը ցույց կտա, որ համայնքում փորձում են բոյկոտել, էդ համայնքից ավելի շատ ձեն եմ տանելու: Ժողովուրդը շատ վատ ռեակցիա է տալու: Ժողովուրդը ոչ մեկի սեփականությունը չէ, ու որեւէ մեկը թող իրեն իրավունք չվերապահի գյուղում «քյոխվի» դեր ստանձնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին