Կարևոր իրադարձություններ

Վարդան Պետրոսյանը կմեկնի Ֆրանսիա և չի վերադառնա. «Ժամանակ»

25 Մարտ, 2017 09:53
Վարդան Պետրոսյանը կմեկնի Ֆրանսիա և չի վերադառնա. «Ժամանակ»

«Դերասան Վարդան Պետրոսյանը երեկ վերջնական ստացել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իր որոշումը և արդեն իսկ հանգիստ կարող է տեղաշարժվել, դուրս գալ երկրից: Ըստ «Ժամանակ»-ի տեղեկությունների՝ Վարդան Պետրոսյանը այս որոշումից անմիջապես հետո կմեկնի Ֆրանսիա ու առնվազն մի քանի տարի Հայաստան չի վերադառնա:

Նշենք, որ Պետրոսյանի ընտանիքն ապրում է Ֆրանսիայում: «Վարդան Պետրոսյանի մշտական բնակության վայրը Ֆրանսիան է, Փարիզը, և բնական է, որ այս որոշումից հետո նա պետք է մեկնի Հայաստանից ու միանա իր ընտանիքին»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին