Կարևոր իրադարձություններ

Իրական «Գելլափի»՝ «Գելլափ ինթերնեյշնլի» ներկայացուցիչները Հայաստանում են. «Հրապարակ»

25 Մարտ, 2017 08:18
Իրական «Գելլափի»՝ «Գելլափ ինթերնեյշնլի» ներկայացուցիչները Հայաստանում են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրական «Գելլափի»՝ «Գելլափ ինթերնեյշնլի» ներկայացուցիչները Հայաստանում են։ Վերջին օրերին նրանք այցելում են այս ընտրություններում առաջադրված բոլոր կուսակցությունների գրասենյակներ եւ պատմում էքզիտ-փոլի՝ ընտրողների հարցումների մասին, որը պատրաստվում են իրականացնել ընտրությունների օրը, Հայաստանով մեկ։
 
Նրանք նաեւ բողոքում են տեղական «Գելլափից», որի դեմ բազմիցս պայքարել են, բայց սրանք հաջողությամբ գործում են՝ հեղինակազրկելով սոցհարցումների գաղափարը եւ իրական «Գելլափին»։ Ի դեպ, կոոպերատիվ «Գելլափը» երեկ էլ է տվյալներ հրապարակել»։
 
Մանրամսները` թերթի այսօրվա համարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին