Կարևոր իրադարձություններ

Ջրառատ համայնքում մարտի 14-ի միջադեպի արդյունքում տուժածներին երեկ հրավիրել էին ՀՀ քննչական կոմիտե. «Ժողովուրդ»

25 Մարտ, 2017 08:05
Ջրառատ համայնքում մարտի 14-ի միջադեպի արդյունքում տուժածներին երեկ հրավիրել էին ՀՀ քննչական կոմիտե. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ջրառատ համայնքում մարտի 14-ի միջադեպի արդյունքում տուժածներին երեկ հրավիրել էին ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության: Հիշեցնենք՝ դեպքից կարճ ժամանակ անց կողմերը՝ ՕՐՕ դաշինքի համակիրներն ու ՀՀԿ-ական գյուղապետը, փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը հաշտվել են: Բայց, այնուամենայնիվ, բաց է մնում մի հարց՝ այդ միջադեպի արդյունքում իշխանության ներկայացուցիչները ինքնաձիգից հրազենային վնասվածք էին հասցրել ՕՐՕ դաշինքի համակիրներից Հակոբ Մելքոնյանին:

Վերջինիս հայրը՝ Մանվել Մելքոնյանը, անդրադառնալով այս հանգամանքին, ասաց. «Բան կա, որ մեզանից կախված չէ, օրինակ՝ զենքի պահը, ոնց ես կարող եմ իրենց ասել՝ կարճե՛ք կամ շուտափութ մի բան արե՛ք, դա իրավապահների գործն է: Մենք Տիգրան Սարգսյանի դեմ էլ բողոք չունենք, թե ինչ պայմաններում է հայտնվել այնտեղ, ոնց է այդ զենքը ճարել, գաղափար չունեմ, իր հետ անգամ պրոբլեմ էլ չենք ունեցել»:

Միաժամանակ նա նշել է, թե ՔԿ-ում էլ ցուցմունք են տվել, որ իրենք հաշտվել են ու բողոք չունեն:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին