Կարևոր իրադարձություններ

«Իրան-Աֆղանստան» երկաթուղին շահագործման կհանձնվի 2016 թվականի գարնանը

12 Հոկտեմբեր, 2015 18:50
«Իրան-Աֆղանստան» երկաթուղին շահագործման կհանձնվի 2016 թվականի գարնանը

Իրանական IRIB հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Իրան-Աֆղանստան» երկաթուղին շահագործման կհանձնվի մինչև իրանական ընթացիկ տարվա ավարտ (2016 թվականի մարտ)։ Այդ մասին Թեհրանում Աֆղանստանի քաղաքային զարգացման հարցերով նախարար Սադաթ Մանսուրի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի ճանապարհների ու կարկտակայանների կառուցման հարցերով նախարար Աբաս Ախունդին։

Իրանցի նախարարը կարծում է, որ Աֆղանստանի կառավարությունը պետք է այդ երկաթուղին երկարացնի մինչև Տաջիկստան ու Ղրղըզստան, իսկ հետո՝ դեպի Չինաստան, որպեսզի ավարտի «Մետաքսի ճանապարհ» երթուղին։ Ախունդիի խոսքերով՝ մոտ ժամանակներս այդ հարցը քննարկվելու է «Մետաքսի ճանապարհի» երկայնքով ընկած երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։

Նրա խոսքերով՝ այդ երկաթուղով Իրանի ու Աֆղանստանի միջև կընթանա շաբաթական 9 գնացք, ինչի մասին կողմերն արդեն իսկ ձեռք են բերել համապատասխան պայմանավորվածություն։

 

Լրահոս

Դիտել ավելին