Կարևոր իրադարձություններ

«Երեք ամիս առաջ հայտարարել են, որ դաշինքի տղաներին նստեցնելու են». Գագիկ Մելքոնյան (տեսանյութ)

24 Մարտ, 2017 14:34
«Երեք ամիս առաջ հայտարարել են, որ դաշինքի տղաներին նստեցնելու են». Գագիկ Մելքոնյան (տեսանյութ)

«Իգլան ինքնաթիռներ, ուղղաթիռներ խոցելու համար են օգտագործում: Այն կարող են ձեռք բերել միայն մեր Պաշտպանության նախարարությունը, բանակը»: Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Գագիկ Մելքոնյանը:

«Հետաքրքիրն այն է, թե Իգլան Բաբայան Սամվելին ինչի՞ համար էր պետք: Ամբողջ ազգը զարմացած է՝ բանա՞կ էր ստեղծվում: Դա անհասկանալի է: Դրա տակ ուրիշ բան կա: Այսօր որոշ լրատվամիջոցներում կարդացի, իբր մարտի 27-ին նախապատրաստվում էր ահաբեկչություն: Խոսվում է, թե նախապատրաստված է, բայց Սամվել Բաբայանի վրա աշխատանքներ տարվում են արդեն շուրջ վեց ամիս ու նրանք պատրաստվում էին ինչ-որ բան սարքել: Բարձր պաշտոնատար անձիք երեք ամիս առաջ հայտարարել են, որ դաշինքի տղաներին նստեցնելու են: Դրանից հետո շարունակությունը եղավ այն, որ Բաբայան Սամվելին կալանավորեցին»,- նշեց ազատամարտիկը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին