Կարևոր իրադարձություններ

«Սամվել Բաբայանի ձերբակալումն ուղղված էր մեր քաղաքական թիմի դեմ». Ռազմիկ Պետրոսյան (տեսանյութ)

24 Մարտ, 2017 13:38
«Սամվել Բաբայանի ձերբակալումն ուղղված էր մեր քաղաքական թիմի դեմ». Ռազմիկ Պետրոսյան (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռազմիկ Պետրոսյանն, անդրադառնալով ՕՐՕ դաշինքի աջակից Սամվել Բաբայանի ձերբակալման պատճառներին, նշեց. «Բոլորն էլ գիետին, որ Սամվել Բաբայանը որպես ազատամարտիկի, մեր մարտական ընկեր, համակիրն է և աջակցում է ՕՐՕ դաշինքին»:

Ըստ Պետրոսյանի ընտրություններից օրեր առաջ Բաբայանի ձերբակալումը քաղաքական գործողություն էր՝ ուղղված ոչ թե Սամվել Բաբայանին, այլ իրենց քաղաքական թիմի դեմ:

«Մենք մեր թիմով ամեն քայլափոխի ասում ենք, որ այսօր ժամանակն է և հնարավոր է, որ իշխանափոխություն իրականացվի՝ Սահմանադրական կարգով: Մենք՝ ազատամարտիկներս դարձել ենք քաղաքական պայքարով իրականացնելու իշխանափոխության ամենաառաջին դրոշակակիրը: Դրա համար էլ համոզված ենք, որ Սամվել Բաբայանը չէր կարող երկրի համար վտանգավոր բան անել»,- նշում է ազատամարտիկը:

Պետրոսյանը նաև կարծիք հայտնեց, որ Բաբայանի ձերբակալումը Ջրառատի դեպքերի շղթայական շարունակությունն է:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Լրահոս

Դիտել ավելին